takprosto կայքը տեսողության համար խորհուրդ է տալիս մի պարզ հնարք:
Հնարքը հիմնված է մարդու աչքի ֆիզիկական օրենքների և կառուցվածքի վրա: Դիտեք տեսանյութն ու ամեն բան պարզ կլինի:
Հավանաբար այս խաղը ձեզ հայտնի է դեռ մանկուց, երբ որևէ թղթի կտոր փաթաթում էիք և մոտեցնում աչքին: Այս մեթոդը, իհարկե, կարճատեսության բուժում չէ, սակայն որպես ծայրահեղ միջոց՝ կարող է օգտագործվել:
Եվ, որպեսզի ընդհանուր առմամբ լավացնեք տեսողությունը, անհրաժեշտ է կանոնավոր կերպով աչքերի վարժություններ կատարել, իսկ սննդակարգում ավելացնել որոշակի մթերքներ: Հապալաս, գազար, դդում, սպանախ, բրոկոլի, ձուկ, կաթնաշոռ. այս ամենը պետք է ձեր օրակարգի մի մասը դառնա: Ուշադրություն դարձրեք հատկապես այն մթերքներին, որոնք մեծ քանակությամբ վիտամին A, C, E են պարունակում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը