Լիզա Ճաղարյան. «Այսօր Հայաստանում գործում է «բոլշևիկյան» ուղղագրությունը»
Advertisement 1000 x 90

Լիզա Ճաղարյան. «Այսօր Հայաստանում գործում է «բոլշևիկյան» ուղղագրությունը»

Լիզա Ճաղարյանի Facebook-յան գրառումը.

«Թերթում աշխատելու այն տարիներին, երբ գործող ուղղագրության և դասական ուղղագրության կողմնակիցները բուռն ու երկարատև բանավիճում էին, ԼԱՅՆՈՐԵՆ բացել էինք թերթի դուռը դասական ուղղագրության կողմնակիցների առջև։ Ինքս չեմ խառնվել այդ բանավեճին, որովհետև մասնագետ չեմ, բայց մարդիկ ասելիք ունեին, թող ասեին։

Ուզում են՝ հիմա էլ թող ասեն։

Բայց։ Այսօր Հայաստանում գործում է, ինչպես դասական ուղղագրության կողմնակիցներն են ասում՝ «բոլշևիկյան» ուղղագրությունը, և ես՝ չնայած երբեք բոլշևիկ չեմ, եղել, գրում եմ այդ ուղղագրությամբ։ Եվ քանի դեռ Հայաստանում գործող ուղղագրության օրենքը չի փոխվել, շարունակելու եմ գրել գործող ուղղագրությամբ։

Կփոխվի՝ կնստեմ-կսովորեմ նոր ուղղագրությունը ու կսկսեմ այդ ուղղագրությամբ գրել։

Չգիտես ինչու՝ բոլոր ոլորտներում ազգս օրենքի պաշտպանության ջատագով է, իսկ պետական լեզվի դեպքում՝ իր քմահաճույքներն են փաթաթում մեր վզին։

Օրե՛նք եք խախտում, պարոնա՛յք։ Թե՞ հայերենի դեպքում՝ էլի պետք է ասենք՝ որբի գլուխ է, ով ոնց ուզում է՝ թող բամփի»։

 



Նման նյութեր