Վերջին օրերին երգչուհուց բաժանորդների դժգոհությունը աճել է: Բաքվում տեղի ունեցած «Жара» փառատոնին Վալերիան Կարմիր գորգի վրա ներկայացել էր թափանցիկ զգեստով: Այս մասին գրում է dni.ru-ն:
«Жара»-ն երաժշտական փառատոն է, որի կազմակերպիչներն են Էմին Աղալարովը, Սերգեյ Կոժևնիկովը, Գրիգորի Լեպսը: Միջոցառումը հռչակվել է միջազգային, այնուամենայնիվ, մասնակիցները հիմնականում Ռուսաստանից են և, ասենք, երգչուհի Վալերիայի զգեստը հիմնական բուռն քննարկումների առիթ էր:
Իոսիֆ Պրիգոժինի կինը իր էջում գրել էր. ««Жара»-ի Կարմիր գորգը լողափին էր, ստվերում +38°C: Փրկեցին լողազգեստը և անքաշ տունիկան»:
«Դե, բա ոնց, լավ կլիներ միայն վարտիքով լիներ, էլ ինչի համար էր այդ վարագույրը…», «Օր ծերության ցնդել է բաբոն, միայն թե փող, փող…», սա մեկնաբանությունների մի մասն է, որը հետևորդները հրապարակել են Վալերիայի Instagram-ում:
Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցել են ռուսաստանցի ամենահայտնի արտիստները. Օլգա Բուզովան, Սվետլանա Լոբոդան և այլք:
bonjourglamour.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը