Թուրքիայի ապահովագրական ընկերությունները հայտնել են, որ Ստամբուլում հորդառատ անձրևների և խոշոր կարկուտի հետևանքով քաղաքացիներին պատճառված նյութական վնասի չափը հասնում է մինչև 1.2 միլիարդ թուրքական լիրայի (ավելի քան 300 հազար ԱՄՆ դոլար):
Այս մասին հայտնում է թուրքական HaberTurk-ը:
Ընկերությունների նախնական տվյալներով՝ կարկուտի հետևանքով վնասվել է շուրջ 20 հազար փոխադրամիջոց, կոտրվել են տների պատուհանների ապակիներ, վնասվել են շինությունների արտաքին պատերը, տանիքները: Բացի այդ, շուռ էին եկել ավելի քան 200 ծառեր: