Շախմատ. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ԱՄՆ հավաքականի առաջատարներ Ջեֆրի Սյունին և Սամուել Սևյանին
Advertisement 1000 x 90

Շախմատ. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ԱՄՆ հավաքականի առաջատարներ Ջեֆրի Սյունին և Սամուել Սևյանին

«ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղի 3-րդ օրը աշխարհի պատանեկան հավաքականի առաջատար Հայկ Մարտիրոյանը (2544) կարևոր հաղթանակներ է տոնել ԱՄՆ ուժեղագույն պատանի շախմատիստների՝ Ջեֆրի Սյունի (2646) և Սամուել Սևյանի (2633) նկատմամբ:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ մրցաշարային 3-րդ օրը շատ լավ է դասավորվել աշխարհի հավաքականի համար:

Մինչև 17 տարեկանների թիմը 2 մրցախաղերն էլ ավարտել է հաղթանակով՝ համապատասխանաբար 3-1 և 3.5-0.5 հաշվով:

6 փուլերից հետո մրցախաղում հաշիվն է 15-9՝ հօգուտ աշխարհի հավաքականի:

3-րդ մրցախաղային օրը մինչև 14 տարեկանների հավաքականը հաղթանակ է տոնել 4-0 հաշվով: Այստեղ հաշիվն է 8.5-3.5:

Մրցախաղի ընդհանուր հաշիվն է 23.5-12.5:

Այսօր տեղի կունենան մինչև 17 տարեկանների մրցախաղի 7-րդ և 8-րդ տուրերը, իսկ մինչև 14 տարեկանների մրցախաղում՝ 4-րդ տուրը:

Գործնականում աշխարհի հավաքականը ապահովել է հաղթանակը: Մնացած 12 խաղերում նրանց պետք է վաստակել է միայն 1 միավոր:

Մինչև 17 տարեկանների մրցախաղում անցկացվելու է 8 տուր, իսկ մինչև 14 տարեկանների պայքարում՝ 4:

armsport.am