Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Արսենալը» և «Տոտենհեմը» պայքարի մեջ են մտել «Կանի» 19-ամյա հարձակվող Յան Կարամոյի համար: Ֆրանսիական ակումբն իր տաղանդին գնահատում է, ում անվանում են «Նոր Կիլիան Մբապե», 9 մլն ֆունտ: Յանի տրանսֆերի կապակցությամբ պաշտոնական առաջարկներ դեռ չեն ստացել:
Լոնդոնյան ակումբներից բացի՝ Կարամոյի նկատմամբ հավակնություններ ունի միլանյան «Ինտերը»: Այդ մասին հաղորդում են իտալական ԶԼՄ-ները: Հարձակվողի պայմանագիրը «Կանի» հետ լրանում է 2018թ. ամռանը:
Նախորդ մրցաշրջանում Կարամոն Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 35 խաղ, խփել է 5 գոլ և կատարել է 4 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը