
Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետաքրքրությունների «շորթ-լիստում» 6 ֆուտբոլիստ կա, որոնց թվում է նաև «Ռեալ Սոլթ Լեյքի» հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Այդ մասին հաղորդում է Նորությունների դաշնային գործակալությունը:
Բացի Մովսիսյանից, մայրաքաղաքային ակումբի հետաքրքրությունների շրջանակում են նաև բելգիական «Ստանդարտ»-ի հարձակվողներ Օրլանդու Սան և Իցհակ Բելֆոդիլը, թուրքական «Կայսերիսպոր»-ի հարձակվող Վելիտոնը, դանիական «Բրոնդբյու»-ի ֆուտբոլիստ Տեեմու Պուկկին, ինչպես նաև Վլադիմիր Իլյինը Եկատերինբուրգի «Ուրալ»-ից:
Ավելի վաղ հաղորդվում էր Մովսիսյանի՝ Պրահայի «Սլավիա» հավանական տեղափոխության մասին: