Սթիվեն Քոլբերը մուլտսերիալ է ստեղծելու Թրամփի մասին
Advertisement 1000 x 90

Սթիվեն Քոլբերը մուլտսերիալ է ստեղծելու Թրամփի մասին

Նախատեսվում է, որ այս տարվա աշնանը ամերիկան հեռուստաէկրաններին կհայտնվի անիմացիոն երգիծական սերիալ, որի սյուժեի կենտրոնում կլինի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին հայտնել է նախագծի պրոդյուսեր, հայտնի հաղորդավար Սթիվեն Քոլբերը:

Նրա խոսքով՝ սերիալը բաղկացած կլինի տասը էպիզոդից եւ եթեր կտրվի Showtime վճարովի կաբելային հեռուստաալիքով: Քոլբերը շոուի մանրամասները չի բացահայտում, բայց ասում է, որ այն նվիրված կլինի ինչպես Թրամփին, որը նախագահի պաշտոնն ստանձնելուց առաջ նույնպես հեռուստահաղորդավար էեղել, այնպես էլ նրա վարչակազմի անդամներին եւ Սպիտակ տան տարբեր իրավիճակներին: Նախագիծն առայժմ անվանում չունի: Առաջին մասի պրեմիերայի ստույգ ամսաթիվը նույնպես հայտնի չէ:

Քոլբերը ժողովրդականություն վայելող երեկոյան շոուի հաղորդավարն է, որը եթեր է տրվում CBS հեռուստաալիքով: Նա հայտնի Է նախագահի հասցեին իր սուր քննադատությամբ եւ գրեթե ամեն թողարկման ժամանակ փորձում Է ԱՄՆ-ի ղեկավարին ներկայացնել խղճուկ վիճակներում: «Ես գիտեմ, որ շատերն են ցանկանում, որ ես դա անեմ»,-ասել է հաղորդավարը՝ խոսելով մուլտնախագծի ստեղծման գաղափարի մասին: Նա շնորհակալություն է հայտնել Showtime ալիքին մտահղացումն իրականացնելու հնարավորություն ընձեռելու համար:

Քոլբերն սկսել է CBS-ում երեկոյան շոու վարել 2015 թվականին: Սկզբնապես նա ժողովրդականություն չէր վայելում որպես հաղորդավար, սակայն այս տարի այն բանից հետո, երբ Քոլբերն սկսեց կանոնավոր կերպով ծաղրել Թրամփին, ծրագրի վարկանիշները կայուն աճ արձանագրեցին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 



Նման նյութեր