Հայկական Menu Group-ը ձեռք է բերել Վրաստանում հայտնի DeliveryHero-ը
Advertisement 1000 x 90

Հայկական Menu Group-ը ձեռք է բերել Վրաստանում հայտնի DeliveryHero-ը

Սննդի առաքմամբ զբաղվող Menu Group ընկերությունն այսուհետ կսպասարկի նաև  Վրաստանում հայտնի Foodpanda ընկերության հաճախորդներին:  Ընկերության  foodpanda.ge  կայքի հղումն օգտատերերին արդեն ուղղորդում է դեպի menu.ge կայքը:

«Ուղիղ հինգ տարի առաջ սկսեցինք Menu.am-ը։ Երեք տարի առաջ՝ Menu.ge-ն։  Մեկ տարի առաջ՝ Menu.by-ը։  Մեր Վրաստանի մրցակիցը՝  DeliveryHero-ի foodpanda.ge-ն, դուրս եկավ վրացական շուկայից։

Մանրամասները շուտով կհայտնենք համատեղ հայտարարությամբ: Շնորհակալություն Menu Group-ի երեք երկրների ամբողջ անձնակազմին նվիրված աշխատանքի համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը:

Սիրարփի Աղաբաբյան