«Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը կարող է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն:
Այս ամռանը Սանշեշը տրանսֆերային շշուկների գլխավոր գործող անձանցից մեկն էր: Հեռանկարային ֆուտբոլիստը շատ քիչ խաղային պրակտիկա է ստանում «Բավարիայում», ուստի նրա համար լավագույն տարբերակը կլինի տեղափոխությունը մեկ այլ ակումբ, որտեղ նա կարող է դրսևորել իրեն և շարունակել աճել:
Ինչպես հաղորդում է SportBild-ը, պորտուգալացի ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրվում է «Լիվերպուլը»: Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հույս ունի հնարավորության դեպքում գնել Սանշեշին, սակայն ավելի վաղ «Բավարիայի» ղեկավարությունը հայտարարել էր, որ չի քննարկում ֆուտբոլիստի վաճառքի տարբերակը: Այսպիսով, սկզբնական շրջանում «կարմիրները» կարող են վերցնել Ռենատուին վարձակալական հիմունքներով:
Նախորդ մրցաշրջանում Սանշեշը «Բավարիայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը