Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եվրոպայի չեմպիոն դարձած Հայաստանի բասկետբոլի հավաքականի ավագը ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի որդին է, ով իր ընկերների հետ ևս մեկ անգամ բարձրացրեց Հայատանի մարզական հեղինակությունն ու փառքը, և որ ամենակարևորն է, հայ երիտասարդների մոտ ձևավորվեց հետաքրքրություն ևս մեկ մարզաձևի՝ տվյալ դեպքում՝ բասկետբոլի նկատմամբ:
Մեր օրերում, երբ բարձրաստիճան պաշտոնյաները հիմանականում ջանք ու եռանդ չեն խնայում սեփական որդիներին տարբեր պաշտոնների, հաճախ նաև պատգամավոր դարձնելու ուղղությամբ, ուրախալի է, որ բարձրաստիճան սպայի, Գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի որդին ընտրել է մարզական հաջողություններով սեփական երկրի պատիվը բարձրացնելու ճանապարհը: