Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դուբլինի «Ավիվա» ստադիոնում ստուգողական հանդիպում անցկացրեց իտալական «Սամպդորիա»-ի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով: Մանչեսթերցիների կազմում առաջին իսկ րոպեներից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիրթարյանը և բացեց խաղի հաշիվը: Արագ հակագրոհը սկսեց Մխիթարյանը, գրոհի միջնամասում լավագույնս զարգացրեց այն և գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Մխիթարյանը փոխարինվեց ընդմիջումից հետո:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաջորդ հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 8-ին՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում մրցելով Մադրիդի «Ռեալ»-ի հետ: