Մբապեն «Մոնակոյից» հեռանալու որոշում է կայացրել
Advertisement 1000 x 90

Մբապեն «Մոնակոյից» հեռանալու որոշում է կայացրել

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է  ֆրանսիական L’Equipe հեղինակավոր պարբերականը, 18-ամյա ֆուտբոլիստը թիմը փոխելու որոշում է կայացրել:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվել էր, որ «Մոնակոյի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել Մբապեին, բայց միայն՝ 190 մլն եվրոյով: Նշվում էր, որ 18-ամյա ռմբարկուի նկատմամբ հավակնություններ ունեն «Ռեալը», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»:

Կիլիանի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչև 2019թ.-ը:

Նախորդ մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 44 խաղ բոլոր մրցաշարերում և դարձել է 26 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը