Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թուրքական SABAH թերթի ձեռքում է հայտնվել ԱՄՆ-ում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպան Յուսուֆ Ութեյբեյի և ամերիկայն New York Times-ի լրագրողներից մեկի նամակագրությունը, որում արաբ դիվանագետն իր հակարկանքն է հայտնում Թուրքիայի նկատմամբ և բացահայտում ՄԱԷ-ի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող անտագոնիզմը… Ըստ թուրքական պարբերականի,Ութեյբեն բավական ուժեղ դիրքեր ունի Աբու Դաբիյում և մեծ է նրա դերակատարությունը «Քաթարյան ճգնաժամում»…
Նա բավական սերտ կապեր ունի նաև Էր Ռիադում… Ըստ տեղեկությունների,Յուսուֆ Ութեյբեն նաև սերտ կապեր ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջերարդ Քուշների հետ, ով հայտնի է իր բավական ակտիվ իսրայելամետ լոբբիստական գործունեությամբ…
Յուսուֆ Ութեյբեն ամերիկյան լրագրողին խորհուրդ է տալիս ավելի շատ հակաթուրքական հոդվածներով հանդես գալ, քանի որ ամերիկացիների մեծ մասը տեղյակ չեն Անկարայում տեղի ունեցող գործընթացներից…
«Երկարաժամկետ հեռանկարում, Թուրքիան սպառնալիք է մեզ համար»,- ասել է դեսպանը…
Հիշեցնեմ,որ Յուսուֆ Ութեյբեն մայիս ամսին ևս աչքի էր ընկել իր հակաթուրքական հայտարարություններով… Այդ ժամանակ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի քայլերը ՄԱԷ-ի դեսպանը Վաշինգտոնում հայտարարել էր. «Նա հասկանում է միայն ուժի լեզուն…»:
Այս նամակագրության այս պահին ի հայտ գալը պատահական չէ…
Էր Ռիադը և Աբու Դաբին սարսափելի դժգոհ են Էրդողանի «քաթարյան քաղաքականությունից», ով օգտվելով արաբական աշխարհում տեղի ունեցած պառակտումից, փորձում է ուժեղացնել իր դիրքերը Արաբական թերակղզում և Պարսից ծոցի ավազանում… Սաուդյան Արաբիան և ՄԱԷ-ն դեռ այսպիսի լրատվական արտահոսքների միջոցով են հասկացնում Անկարային վերջ տալ իր էքսպանսիոնիստական քաղաքականությանը…
«Քաթարյան ճգնաժամը» Թուրքիայի բռնապետի կողմից օգտագործվեց նեոօսմանական քաղաքկանությունն առաջ տանելու նպատակով…Շատ կարճ ժամանակհատվածում Թուրքիան Քաթարում 3-4 հազարանոց բանակ տեղակայեց և զորավարժություններ է անում Սաուդյան Արաբյիայի սահմանին…
ինչպես ասում են՝ «Իմ թշնամու թշնամին իմ ընկերն է…»:
Պաշտոնական Երևանը հնարավորինս պետք է օգտագործի արաբական աշխարհում գլուխ բարձրացրած հակաթուրքակյան ալիքը…»: