
Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնական առաջարկով դիմել է Դորտմունդի «Բորուսիային»: Կատալոնական ակումբը Դեմբելեի համար առաջարկել է 70 մլն եվրո և բոնուսներ: Այս մասին հայտնում են ոչ պաշտոնական աղբյուրները:
Գերմանական լրատվամիջոցները, սակայն, նշում են, որ դորտմունդյան ակումբի ղեկավարությունը չի համաձայնի 70 մլն եվրոյին: Ավելի վաղ «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն նշել էր, որ անգամ 100 մլն եվրոն բավական չէ Դեմբելեին գնելու համար:
Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ կատալոնացիները, գումարից բացի, դորտմունդյան թիմին են առաջարկել նաև թիմի կիսապաշտպան Ժերար Դելոֆեուին:
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները նշում էին, որ 20-ամյա ֆուտբոլիստը գրեթե «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է:
Սիրարփի Աղաբաբյան