Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը ԱՄՆ-ում հավաքականի հյուրախաղերից մեկի ժամանակ խաբել է մարմնավաճառին: Այս մասին «The Sun»-ին պատմել է ինքը՝ տուժածը: Նրա անունը գաղտնի է պահվում:
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Լոս-Անջելեսի հյուրանոցներից մեկում: Ստերլինգը մարմնավաճառին կանչել է՝ խոստանալով վերջինիս ծառայությունների դիմաց վճարել 8000 դոլար, սակայն ճարել է 4000 դոլար:
«Ռահիմը ասաց, որ ինքը պետք է բանկոմատ գնա: Ստերլինգը անպատկառ մարդ է: Նա պետք է վերանայի իր վերաբերմուքը կանանց հանդեպ»,- ասել է մարմնավաճառ աղջիկը: