Պորոշենկոն «կոտրեց» իր առջև ընկած զինվորի կյանքը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պորոշենկոն «կոտրեց» իր առջև ընկած զինվորի կյանքը

Պորոշենկոյի նախագահական աշխատակազմի հերթապահ Ալեքսանդր Սիկալոն, ով երեք տարի առաջ ուշագնաց էր եղել Պորոշենկոյի առաջ երդմնակալության ժամանակ, տառապում է ծանր հիվանդություններով: Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Սիկալոյի մոտ ընկնելուց հետո ռազմական հոսպիտալում հայտնաբերել էին երիկամների հիվանդություն և սրտի հետ կապված խնդիրներ:

Երիտասարդին չեն բուժել, այլ դուրս են գրել և հեռացրել բանակից:

Երկրորդ անգամ 20-ամյա երիտասարդին հետազոտել են իր հայրենի Չերկասի շրջանում, որի համար իր ընտանիքը ստիպված է եղել ընկերներից գումար խնդրել: Այդքանով նրա բուժումը սահմանափակվել է և նա տուն է վերադարձել:

Ինքը՝ Սիկալոն, ընկնելուց հետո հայտնել էր, որ պատճառն արևային հարվածն է եղել:



Նման նյութեր