Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարկառուն ՀՀԿ-ականը ամեն օր եկեղեցի է մտնում եւ աղոթքով դիմում Աստծուն.
– Տե՛ր իմ, նեղության մեջ եմ ապրում, ուրիշները դղյակներ, մեքենաներ, լիքը փող ունեն, իսկ իմը ընդամենը երկու առանձնատուն է, երկու ավտո… Տե՛ր, օգնիր ես էլ հասնեմ նրանց… Տե՛ր այնպես արա, որ վիճակախաղով մի մեծ գումար շահեմ, ընդամենը քեզնից դա եմ ուզում՝ վիճակախաղով շահեմ՝ դրանց բոլորի աչքը հանեմ…
Էսպես ամեն օր, խնդրում ու խնդրում է, որ վիճակախաղով շահի: Ու մի օր էլ լսում է աստծո ձայնը.
– Այ մարդ, դե գոնե մի՛ անգամ վիճակախաղի տոմս գնիր ու քեզ օգնելու շանս տուր ինձ…»: