Սպանվե՞լ, թե՞ մահացել է սաուդացի արքայազնը
Advertisement 1000 x 90

Սպանվե՞լ, թե՞ մահացել է սաուդացի արքայազնը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր առավոտվանից աշխարհի բոլոր ԶԼՄ-ները հաղորդում են Սաուդյան Արաբիայում իշխող ալ-Սաուդների դինաստիայի ներկայացուցիչ, 26-ամյա արքայազն Թուրքի ալ-Սաուդի մահվան մասին գուժը… Ըստ պաշտոնական հաղորդագրության երիտասարդ արքայազնը մահացել է սրտամկանի կաթվածից…

Սակայն Սաուդյան Արաբիայում տիրող իրավիճակին ծանոթները չեն հաատում,որ Թուրքի ալ-Սաուդը Ալլահի մոտ է “ուղևորվել” հիվանդության պատճառով…

Հիշեցնեմ,որ Սաուդյան Արաբիան բացարձակ միապետություն է և երկրում ամբողջ իշխանությունը գտնվում է իշխող թագավորական դինաստիայի ներկայացուցիչների ձեռքում…

Ներիշխանական պայքարը և իրավիճակի սրումը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցավ այն բանից հետո,երբ հուլիսի 21-ին 81-ամյա թագավոր Սալման իբն Աբդել Ազզիզ ալ-Սաուդը որոշում ընդունեց փոխել թագաժառանգին և 57-ամյա Մոհամեդ բեն Նաիֆին փոխարինեց իր որդով՝ 31-ամյա Մոհամեդ բեն Սալման ալ-Սաուդով…

Այսպիսի իրադարձություններն ահհետևանք չեն անցնում,քանի որ նախկին թագաժառանգը և նրա կողմանկիցները ձեռքները ժալած չեն նստում և փորձում են վերականգնել իրենց իրավունքները… Ըստ արևմտյան ԶԼՄ-ների,Մոհամեդ բեն Սալման ալ-Սաուդին թագաժառանգ նշանակելուց հետո,երկրի թագավորը ոչ միայն նախկին թագաժառանգին՝ Մոհամեդ բեն Նաիֆինին զրկել է զբաղեցրած պետական պաշտոններից՝ՆԳ-ի և հատուկ ծառայությունների նախարարությունների ղեկավարի պաշտոններից, այլև վերցվել է տնային կալանքի տակ իր հայրենի Ջիդդա քաղաքում գտնվող պալատում և վերջինիս արգելվել է լքել երկրի տարածքը…

Ըստ նույն աղբյուրների,Մոհամեդ բեն Նաիֆի կարգավիճակում դեռ փոփոխություններ չկան… Նա շարունակում է «բանտարված» մնա իր տանը…

Օգոստոսի 6-ին Fars գործակալությունն արաբական ԶԼՄ-ներին հղում տալով տեղեկություն տարածեց, ըստ որի՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի դեմ մահափորձ է կազմակերպվել,որը ձախողվել է… Ըստ Fars-ի մահափորձն իրականացրած արքայազնը ձերբակալվել է…Ու հանկարծ այս տեղեկությունից ընդամենը երկու օր անց ալ-Սաուդները տեղեկություն են տարածում,որ մահացել է իշխող դինաստիայի արքայազներից մեկը…

Մեծ հավանականությանբ կարելի է ասել,որ այսօր սրտամկանի ինֆարկտից մահացած արքայազն Թուրքի ալ-Սաուդը,հենց այն արքայազն է, ով Մոհամեդ բեն Սալման ալ-Սաուդի դեմ կազմակերպած անհաջող մահաձորձի հեղինակն է… Սպանելով իր եղբայրներից մեկին վերջինս իր ենթականերին ցույց է տալիս իր ուժը և հասկացնում,որ չի ներելու դավաճաններին…

Իշխանությունը շատ քաղցր և թանկ բան է…Բացարձակ տարբերություն չկա միջնադարում և 21-րդ դարում տեղի ունեցող իշխանության համար մղվող պայքարի ձևերի միջև…Սաուդյան Արաբիայում այսօր տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է… Առանց դատ ու դատաստանի եղբայր, քույր, հայր, մայր և այլ բարեկամների սպանելը ամենաընդունված տարբերակն է…Չկա մարդ՝չկա և նրանից սպասվող վտանգը…

Հ.Գ. Ըստ արևմտյան ԶԼՄ-ների նորաթուխ թագաժառանգը ի տարբերություն նախկինի Քաթարի և Իրանի հարցերում ավելի ծայրահեղական տեսակետներ ունի…»:



Նման նյութեր