Իմաստնության ատամների հեռացումը բավականին տարածված է, սակայն ապացույց չկա, թե այդ պրոցեդուրան, առանց ցուցումների իրականացնելու դեպքում, օգուտ է տալիս: Նեյմեգենի համալսարանի իրականացված գիտական աշխատանքների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ թեմայով հետազոտություններ գրեթե չեն կատարվել:
Երրորդ սեղանատամները, որոնք նաև իմաստնության ատամ են կոչում, սովորաբար հայտնվում են 17-ից 26 տարեկանում: Քանի որ այդ ատամներն աճում են սահմանափակ տարածքում, հաճախ կարող են հենվել երկրորդ սեղանատամներին, ինչն իր հերթին կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների զարգացման` ատամների արմատների վնասումից մինչև պարոդոնտիտ:
Գիտնականները գրականություն են ուսումնասիրել` փնտրելով այնպիսի հետազոտություններ, որոնք համեմատեին երրորդ սեղանատամների հեռացման կամ պահպանման երկարատև արդյունքները: Գիտաշխատողներին հաջողվել է ընդամենը երկու աշխատանք հայտնաբերել:
Հոսեյն Գեմինիան նշել է, որ ատամների հեռացման դեպքում կարող են ամենաանկանխատեսելի իրավիճակներ առաջանալ: Մի կողմից, վաղ հասակում ատամների հեռացումից հրաժարումը կարող է հանգեցնել նրան, որ որոշ ժամանակ անց ստիպված լինեն երրորդ սեղանատամները հեռացնել, արդեն ըստ ցուցման: Մյուս կողմից, այդ ցուցումները կարող են նաև առաջ չգալ, իսկ ավելորդ հեռացումը կարող է հանգեցնել բարդություների և լրացուցիչ ծախսերի: Այսպիսով` ամփոփել է գիտնականը, ատամների հեռացման մեջ ծայրաստիճան կարևոր է անհատական մոտեցումը: