Կրակոցներ Երևանում. վնասվել է BMW մակնիշի ավտոմեքենան, դեպքի վայրում հայտնաբերվել է 13 պարկուճ և 1 գնդակ
Advertisement 1000 x 90

Կրակոցներ Երևանում. վնասվել է BMW մակնիշի ավտոմեքենան, դեպքի վայրում հայտնաբերվել է 13 պարկուճ և 1 գնդակ

Երեկ՝ օգոստոսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Վ Վահյան փողոցում անհայտ անձը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով վնասվել է BMW մակնիշի ավտոմեքենայի անվադողը։ Ըստ shamshyan.com-ի՝ նշված հասցե են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ կրակոցներն արձակել է նույն փողոցի 45/1 տան բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Դանիելյանը՝ Վիկինգ MP-446 տիպի ատրճանակից։

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ Ա. Դանիելյանի և նրան անծանոթ մի քանի անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Ա. Դանիելյանը իր տան 2-րդ հարկի պատուհանից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ վնասվել է Հ. Ներսիսյան փողոցի թիվ 14/1 շենքի հարևանությամբ կայանված նույն շենքի բնակիչ՝ 69-ամյա Հակոբ Օսիկյանին պատկանող BMW մակնիշի 34 AՍ 710 համարանիշի ավտոմեքենաի անվադողը։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 13 հատ պարկուճ և 1 հատ գնդակ։