
«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի իր մեդալը նվիրել է թիմի պատանի երկրպագուներից մեկին:
«Իմ մեդալներից որոշները ես չեմ պահում: Երկրպագուի համար այդ մեդալները տիեզերք են: Ես գաղափար նույնիսկ չունեմ, թե այդ տղան որտեղից էր: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով փոքրիկ էր»,- ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ «ՄՅՈւ»-ն Մադրիդի «Ռեալի» հետ խաղում 1:2 հաշվով պարտվել էր:
https://www.youtube.com/watch?v=zqcrou3AD9M