«BBC»-ի աշխատակիցը ուղիղ եթերում բաց տեսարաններով ֆիլմ է դիտել
Advertisement 1000 x 90

«BBC»-ի աշխատակիցը ուղիղ եթերում բաց տեսարաններով ֆիլմ է դիտել

Աշխատավայրում «BBC»-ի աշխատակցի դիտած ֆիլմը բուռն քննարկումների առիթ է դարձել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:

Պարբերականի հաղորդմամբ՝ տղամարդը հեռուստաալիքի լրատվական թողարկման ժամանակ ստուդիայի հետևի ֆոնին ականջակալներով համակարգչի առջև ֆիլմ է դիտել, որում հերոսուհին հանվում է և արձակում կրծկալը:

Ենթադրաբար, դա կարող էր լինել որևէ գեղարվեստական ֆիլմի սիրային տեսարան:

Հաղորդվում է, որ լրատվական այդ թողարկումը դիտել է շուրջ 3.8 միլիոն հեռուստադիտող: