Google-ի որոնման բաժնում հնարավոր է գտնել կորցրած կամ գողացված Android գադջետների կոորդինատները:
Շատերի հետ է պատահում, որ չեն կարողանում գտնել սմարթֆոնը կամ մեկ այլ գադջետ: Նման իրավիճակներում ելք գտնելու համար պետք է հետևել որոնողական համակարգի վերջին թարմացումներին: Google-ի որոնման բաժնում կարող եք գտնել սմարթֆոնի կոորդինատներն այնպես, ինչպես Android Device Manager-ում կամ այլ ծրագրերում:
Ի՞նչ է պետք անել
- Ձեր բրաուզերում գտեք Google-ը:
- Մտեք այն հաշիվը, որն օգտագործվում է սմարթֆոնում:
- Գրեք find my phone որոնման տողում:
- Ծառայությունը կներկայացնի հեռախոսի կոորդինատները քարտեզի վրա:
- Սպասեք մի քանի վայրկյան, որպեսզի ծառայությունը ձեզ ներկայացնի հստակ տվյալներ:
Եթե պարզում եք, որ հեռախոսը կորել է մոտ տարածքում, տանը, կամ մեքենայի մեջ, ապա կարող եք ծառայության միջոցով զանգել ձեր հեռախոսին: Պետք է ընտրել Ring հրահանգը: Հեռախոսի ձայնը կլինի մաքսիմալ բարձր: Նույն գործողությունները կարելի է կատարել նաև պլանշետների համար:
Սիրարփի Աղաբաբյան