Կոուտինիոն կարող է միանալ «Բարսելոնային» մինչև Իսպանիայի Սուպերգավաթը
Advertisement 1000 x 90

Կոուտինիոն կարող է միանալ «Բարսելոնային» մինչև Իսպանիայի Սուպերգավաթը

Իսպանական մամուլը վերջին օրերին պարբերաբար գրում է, որ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն արդեն մեկ ոտքով «Բարսելոնայում» է:

Կատալոնական ակումբի ղեկավարությունն անում է ամեն բան, որպեսզի ստորագրի Կոուտինիոյին՝ մինչև Իսպանիայի Սուպերգավաթը, որը կկայանա օգոստոսի 13-ին:

Ըստ անգլիական մամուլի՝ լիվերպուլյան ակումբը, որ պարբերաբար մերժում էր կատալոնացիների առաջարկները և նշում էր, որ Կոուտինիոն չի վաճառվում, արդեն համաձայնել է կատալոնացիների պայմաններին: Ըստ մամուլի՝ կատալոնացիները Կոուտինիոյի համար կվճարեն 120 միլիոն եվրո + բոնուսներ:

Ֆուտբոլիստը, ըստ իսպանական ԶԼՄ-ների՝ թիմակիցներին հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»:

Սիրարփի Աղաբաբյան