Դավիթ Աղաջանյանի անակնկալ առաջարկությունն Աննա Դովլաթյանին. գույգը նշանադրվել է (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դավիթ Աղաջանյանի անակնկալ առաջարկությունն Աննա Դովլաթյանին. գույգը նշանադրվել է

Հուլիս 23-ին Աննա Դովլաթյանը և Դավիթ Աղաջանյանը հինգ տարի ընկերություն անելուց հետո նշանադրվել են: Դավիթն անակնկալ առաջարկություն է արել Աննային, ով մեզ մանրամասներ է պատմել.

«Ես ոչնչից տեղյակ չեմ եղել, անգամ չէի էլ կասկածում, որ նման բան է լինելու: Քանի որ այդ օրը Վարդավառի տոնն էր, Դավիթը նախապես Երևանի լողավազաններից մեկում տեղ էր ամրագրել՝ հրավիրելով ինձ և իմ ընտանիքին: Նա ամեն ինչ նախապես կազմակերպել էր՝ հրավիրելով օպերատորների, ովքեր այդ գեղեցիկ պահը անմահացրին»:

Դավիթ Աղաջանյան և Աննա Դովլաթյան – Անակնկալ Առաջարկ

Աննա Դովլաթյանն ասաց՝ «ԱՅՈ» ??Դավիթ Աղաջանյանի անակնկալ առաջարկը հաջողված էր ?David Aghajanyan Anna Dovlatyan———-Music`Justin Bieber – Sorry (https://youtu.be/8ELbX5CMomE)Maroon 5 – Sugar (https://youtu.be/09R8_2nJtjg)

Posted by VipWedding.am on Mittwoch, 9. August 2017

Լողավազանում ներկա գտնվող գրեթե բոլոր մարդիկ իմացել են Դավիթի անակնկալի մասին. «Դավիթն ինձ ասաց՝ մեր մտերիմ ընկերներն են եկել, արի գնանք, նրանց բարևենք, ձեռքիցս բռնեց և տարավ: Այդ պահին զգացի, որ մի բան այն չէ, քանի որ կողքից նկարում էին: Ես պարզապես շոկի մեջ էի նրա անակնկալից, այնքան ամեն ինչ անսպասելի էր և գեղեցիկ կազմակերպված: Ես պարզապես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ այդ զգացողությունն ունենա»:

Ինչպես Աննան է նշում, Դավիթը հաճախ է անակնկալներ անում և էությամբ ռոմանտիկ է. «Բայց այս անակնկալին ես չէի սպասել, ամեն ինչ իսկապես շատ լավ էր կազմակերպել: Հիմա, երբ հիշում եմ, և Դավիթը մի քանի մանրուք է պատմում, հասկանում եմ, որ, եթե մի քիչ խորամանկ լինեի, գուցե գլխի ընկնեի»:

Ամուսնության մասին զույգը դեռ չի խոսում, ամեն ինչ թողնում են իրենց ժամանակին: «Երբեք չեմ փորձել ճնշել նրան նման հարցերով, քանի որ վստահում եմ Դավիթին: Գիտեմ, որ ճիշտ ուղու վրա ենք, և նա առաջնահերթ իմ մասին է մտածում»,- եզրափակեց Աննան:

Blognews.am