Թուրքիայի Ադանա քաղաքում կալանավորվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռենատ Բակիևը: Ըստ Քիլիսի հանրապետական գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեղադրանքի Բակիևը հանդիսանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ և ծրագրել էր զինված հարձակում իրականացնել Ինջիրլիք ռազմաբազայի, ինչպես նաև տեղի ալևիական միություն վրա:
Ըստ թուրքական «NTV» լրատվակայքի՝ դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ նա մտադիր էր պայթուցիկով բեռնված դրոնի միջոցով խոցել Ինջիրլիքում գտնվող ամերիկյան ինքնաթիռներից մեկ:
Աղբյուրը պնդում է, որ հարցաքննության ժամանակ Բակիևը խոստովանել է, որ հանդսանում է ԻՊ-ի անդամ: