Հյուսիսային Կորեան օգոստոսի 12-ին հայտարարել է, որ 3.5 միլիոն մարդ ցանկություն է հայտնել միանալու Ժողովրդական բանակին՝ դիմակայելու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, ինչպես նաև պայքարելու ԱՄՆ-ի դեմ՝ Վաշինգտոնի և Փհենյանի միջև աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում:
Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, կամավորները ցանկություն են հայտնել միանալ բանակին այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառումը:
Ավելի վաղ, Հյուսիսային Կորեան սպառնում էր միջուկային զենքով հարված հասցնել ԱՄՆ-ին պատկանող Գուամա կղզուն: