ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը: Վերջին՝ 9-րդ տուրում, Լևոն Արոնյանը սևերով պարտություն է կրել Մագնուս Կարլսենից և զիջել առաջատարի դիրքը: Հայ գրոսմայստերը հինգ միավորով բաժանել է 4-5-րդ տեղերը:
Մրցաշարի հաղթող դարձել է Մաքսիմ Վաշյե-Լագրավը (6 միավոր):