«Ես համարում եմ, որ իմ բոլոր ֆիլմերն ունեն մեկ ընդհանուր թեմա: Եվ եթե մտածենք, թերևս, այդ միակ թեման իրականում հետևյալ հարցն է՝ ինչո՞ւ մարդիկ չեն կարող միասին ավելի երջանիկ լինել»: Ակիրա Կուրոսավա
1998թ-ին, մահվանից որոշ ժամանակ առաջ, ճապոնացի ականավոր կինոռեժիսոր Ակիրա Կուրոսավան իր դստեր՝ Կազուկոյի հետ զրույցի ժամանակ պատմել է իր սիրելի ֆիլմերի մասին: Ռեժիսորը ներկայացրել է 100 ֆիլմից բաղկացած մի ցանկ, որը կազմված էր «յուրաքանչյուր ռեժիսորից՝ մեկ ֆիլմ» սկզբունքով: Ֆիլմերը դասավորված են քրոնոլոգիական հերթականությամբ. ցանկը սկսվում է ամերիկյան կինեմատոգրաֆի հայրերից մեկի՝ Դևիդ Ուորք Գրիֆիթի «Փշրված բողբոջներ» ֆիլմով և ավարտվում Կուրոսավայի հայրենակցի՝ Տակեշի Կիտանոյի «Հրավառությամբ»: Կուրոսավայի ցանկը հրապարակվել է նրա մահից հետո՝ 1999թ-ին, ռեժիսորի «Երազը հանճար է» (A Dream is a Genius) գրքում:
- Փշրվածբողբոջներ (Broken Blossoms or The Yellow Man and the Girl)
ռեժ.՝ Դևիդ Ուորք Գրիֆիթ, ԱՄՆ, 1919թ
- Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը(Das Cabinet Des Dr. Caligari)
ռեժ.՝ Ռոբերտ Վինե, Գերմանիա, 1920թ
- Դոկտոր Մաբուզե, խաղամոլը(Dr. Mabuse, der Spieler – Ein Bild der Zeit)
ռեժ.՝ Ֆրից Լանգ, Գերմանիա, 1922թ