Նկարիչ Սուքիաս Թորոսյանի Facebook-յան հրապարակումը:
Զորավար Անդրանիկը, երբ գրավեց Բիթլիսը, քաղաքում կար թալանի մի մեծ ավար: Հնագիտական նմուշները թուրքերը խոստացել էին վաճառել գերմանացիներին: Այդ խառնաշփոթ իրերի մեջ էր նաև Մշո Սուրբ Առաքելոց վանքի դուռը:
Այն Սմբատ Տեր Ավետիսյանի շնորհիվ հասցվեց Թիֆլիս և այնուհետև Երևան:
Մշո ՍԲ Աոաքելոց վանքի դուռը պատրաստվել է հազար տարի առաջ՝ Թորոս և Գևորգ վարպետների կողմից: Ուշագրավ զուգադիպություն կարող ենք համարել նաև այն, որ 1901թ. այս դուռն էին պաշտպանում Անդրանիկ Թորոսի Օզանյանը և Գևորգ Չաուշը՝ 25 ֆիդայիններով:
Առաքելոց վանքի պաշտպանությունը միակն է աշխարհի պատմության մեջ, երբ 5-6 հազարանոց օսմանյան կանոնավոր բանակը մի քանի ամիս շարունակ գրոհելով չի կարողացել գրավել մի փոքր վանքի համալիր 27 ֆիդայինների դիմադրությամբ:
Սա ձեր համար 300 սպարտացիները չէին, որ ընդամենը երեք օր դիմացան և զոհվեցին…
Զորավար Անդրանիկի ջոկատը առանց զոհեր տալով հեռացավ վանքից, իսկ օսմանյան կայսրությունը ստիպված եղավ ազատ արձակել քաղբանտարկյալներին /դա էր պահանջը՝ Անդրանիկի/: