Լուկակու. Մոուրինյուն ցանկանում է, որ լինեմ թիմի առաջատարը
Advertisement 1000 x 90

Լուկակու. Մոուրինյուն ցանկանում է, որ լինեմ թիմի առաջատարը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է «Վեսթ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակը Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում։

«Այսպիսի երկրպագուների առաջ խաղալը երազանքիս կատարումն է, սակայն ամենակարևորն այն է, որ վաստակեցինք երեք միավոր։ Եթե խաղում ես «Մանչեսթեր Յունայթեդում», ապա պետք է կատարես աշխատանքդ։ Իմ խնդիրն է գոլեր հեղինակելը։

Մարզիչը ցանկանում է, որ լինեմ թիմի առաջատարը և ստեղծեմ որքան հնարավոր է շատ պահեր։ Ջանասիրաբար աշխատում ենք մարզումների ժամանակ, և դա տալիս է արդյունքը»,- Լուկակուի խոսքը մեջբերում է «BBC Sport»-ը։