Դերասանուհի Տաթև Սարգսյանն ու մոդել Շուշան Երիցյանն ամառային հանգիստը վայելել են Սոչիում։ Տաթևը Tert.am Life–ին է տրամադրել հանգստի լուսանկարներն ու պատմել, որ Շուշանի հետ հանգիստը շատ լավ է անցել, քանի որ ճանապարհին միմյանց մեջ բացասական բացահայտումներ չեն արել։
Ի սկզբանե, աղջիկները Սոչի գնալու մտադրություն չեն ունեցել, սակայն հանպատրաստից Սոչի մեկնելու որոշումն արդարացվել է տպավորիչ հանգստով։ «Ամեն ինչ շատ սիրուն էր, հետաքրքիր ու գունեղ։ Անպայման, կվերադառնամ Սոչի։ Թեկուզ այն տպավորությունը, որ, կարծես, Հայաստանում լինեինք, ամենուր հայկական շունչ էր, ինձ դուր եկավ»,– ասաց Տաթևը։
Աղջիկները վայելել են, ոչ միայն ծովափնյա հանգիստ, այլև գնացել են «Դիսնեյ լենդ» ու ընկել մանկության գիրկը։
Ամբողջությամբ՝ life.tert.am