
Ռուս ֆոտոմոդել և դերասանուհի Վիկտորիա Լոպիրևան, ով այս տարվա հունիսին Հենրիխ Մխիթարյանի հրավերով հյուընկլավել էր Հայաստան, այժմ էլ ժամանել է Մանչեսթեր: Նա ներկա է գտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Մանչեսթեր Յունայթեդ- Վեստ Հեմ» խաղին։
«Բարի գալուստ Օլդ Տրաֆորդ մարզադաշտ, հույս ունենք, որ դուք կվայելեք խաղը»,- այս կերպ «Մանչեսթեր Յունայթեդը» ողջունել է Լոպիրյովային թվիթերյան էջում: Ռուս Ֆոտոմոդելը իր հերթին Թվիթերում հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են «Յունայթեդի» հանդերձարանում, Ալեքս Ֆերգյուսոնի և Ալբերտ Մորգանի հետ:
Շատերի համար զարմանալի է, որ այցելելով Մանչեսթեր Լոպիրյովան չի հրապարակել լուսանկար Մխիթարյանի հետ: Հայտնի չէ նաև Լոպիրյովան ընդհանրապես հանդպել է Հայաստանի ազգային հավքականի ավագին, թե ոչ: