Մեծ Բրիտանիայի թագուհին երեկույթ է կազմակերպել ABBA-ի ոճով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայի թագուհին երեկույթ է կազմակերպել ABBA-ի ոճով

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին երեկույթ է կազմակերպել Վինձորի դղյակում՝ բրիտանացի միապետների նստավայրում: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը: Միջոցառմանը, որտեղ հնչել է ABBA շվեդական խմբի երաժշտությունը, հրանվիրված են եղել պալատականները և նրանց հյուրերը:

Երեկույթը, որը կազմակերպվել էր առանց հատուկ առիթի, տեղի է ունեցել դղյակի կինոակումբում, ընդամենը դրան ներկա է եղել 500 մարդ: Մուտքի տոմսն արժեր 12,5 ֆունտ (շուրջ 16 դոլար):

Միջոցառմանը գործել է դրես-կոդ. ներկաները պետք է հագնվեին ABBA-ի ոճով: Նման թեմատիկա էր ընտրել, քանի որ թագուհու սիրած երգը Dancing Queen-ն է:

Նշվում է, որ հյուրերը պարել են, երգել և շամպայն խմել: Գիշերվա վրա հասնելուն պես նրանց ցուցադրել են «Mamma Mia» մյուզիքլի էկրանավորումը, որը հիմնված է ABBA-ի երգերի վրա:

Մուտքի մոտ հյուրերին ստուգել է անվտանգության ծառայությունը: Եղիսաբեթ Երկրորդն ինքը այդ ժամանակ գտնվում էր Բալմորալում՝ Շոտլանդիայի թագավորական նստավայրում: