Ալլա Լևոնյանին սպանության սպառնալիքներ են ուղարկել
Advertisement 1000 x 90

Ալլա Լևոնյանին սպանության սպառնալիքներ են ուղարկել

Երգչուհի Ալլա Լևոնյանը օգոստոսի 14-ին ոստիկանության ծառայություն հաղորդում է տվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Գայանե Մանուկյան» անվամբ օգտատերը պարբերաբար իրեն ուղարկել է սպանության սպառնալիքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նշված հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում, պարզվում են դեպքի հանգամանքները: