
Հանրապետությունում օգոստոսի 16-ին և 17-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ին կնվազի 3-4 աստիճանով, 18-ին նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում օգոստոսի 16-ին՝ երեկոյան ժամերին, օգոստոսի 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: