Grand Chess Tour.Արոնյանը տարել է 2 հաղթանակ, կրել 1 պարտություն
Advertisement 1000 x 90

Grand Chess Tour.Արոնյանը տարել է 2 հաղթանակ, կրել 1 պարտություն

Ամերիկայի Սենթ Լուիսում մեկնարկած Grand Chess Tour-ի չորրորդ փուլում տասը գրոսմայստերներ խաղացել են արագ շախմատի երեք տուր:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն՝ վաստակելով 4 միավոր: Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի: Առաջին տուրի արդյունքները.Արոնյան-Նավարա` 1:0, Անանդ-Նակամուրա` 0:1, Լե Կուանգ Լյեմ- Կարուանա` 1:0, Կասպարով-Կարյակին, Նեպոմնյաշչի-Դոմինգես` ոչ-ոքի:

Երկրորդ տուր. Կարյակին-Լե Կուանգ Լյեմ` 1:0, Արոնյան- Նեպոմնյաշչի` 0:1, Նավարա-Կարուանա` 0:1, Նակամուրա-Կասպարով, Դոմինգես-Անանդ` ոչ-ոքի:

Երրորդ տուր. Կարուանա-Կարյակին` 1:0, Անանդ-Արոնյան` 0:1, Լե Կուանգ Լյեմ-Նակամուրա` 1:0, Կասպարով-Դոմինգես, Նեպոմնյաշչի-Նավարա` ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը երեք տուրերից հետո. 1-4. Կարուանա, Լե Կուանգ Լյեմ, Արոնյան, Նեպոմնյաշչի` 4-ական միավոր, 5-8. Կարյակին, Կասպարով, Դոմինգես, Նակամուրա` 3-ական, 9-10. Նավարա, Անանդ` 1-ական:

armsport.am