Ռոբի Ուիլյամսը վարդագույն հագուստ է մշակել ամբողջ ընտանիքի համար (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռոբի Ուիլյամսը վարդագույն հագուստ է մշակել ամբողջ ընտանիքի համար

Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը մասնակցել է Marc O՚Polo բրենդի համար հագուստի նոր հավաքածուի
մշակմանը: Ինչպես հայտնել է FashionNetwork-ը, խոսքը սվիթշոթերի շարքի մասին է, որն Ուիլյամսն ստեղծել է իր կնոջ՝ Այդայի հետ: Հագուստը վարդագույն է. այն ընտրել է երաժիշտի դուստրը:

Բոլոր մոդելները պատրաստվել են փափուկ տրիկոտաժից՝ թևի վրա ասեղնագործված Ուիլյամսի ինքնագրով: Հավաքածուն թողարկվել է սահմանափակ խմբաքանակով: Նաև երգիչը մասնակցել է բրենդի գովազդային արշավին, լուսանկարների հեղինակը դարձել է լուսանկարիչ Փիթեր Լինդբերգը: