Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել «Տղամարդու հայացքով» շարքը, որի շրջանակներում հայտնի տղամարդիկ առանձնացնում են հայկական շոու բիզնեսի ամենաոճային կանանց։ Այս անգամ զրուցել ենք դերասան Կարեն Ասլանյանի հետ։
Ի դեպ, եթե կան տղամարդիկ, որոնք ամենաոճայիններին ընտրելիս հաշվի են առնում նաև արտաքին տվյալները, Կարենը հաշվի է առնում բացառապես ոճը։ Նա նշեց, որ բնատուր գեղեցկությունն ու ոճը բացարձակ տարբեր երևույթներ են, ինքը հաշվի է առնում օրիգինալությունը։
Երրորդ տեղում ինձ համար Լիլիթ Հովհաննիսյանն է։ Իր մոտեցումն ինձ շատ է դուր գալիս. տարբերվող և օրիգինալ է։ Տեսահոլովակներում ներկայանում է իրեն բնորոշ ոճով, որն իրենից բացի ոչ ոք չի օգտագործում։ Յուրահատուկ է, նաև` համարձակ։
Երկրորդ տեղում Նազենի Հովհաննիսյանն է, քանի որ միշտ իր ոճի մեջ է Նա միշտ մնում է յուրահատուկ և չի դավաճանում իր սկզբունքներին։
Առաջին տեղում, բնականաբար, Սիրուշոն է։ Բոլորս էլ գիտենք, թե ինչպես է նա վերաբերում իր գործին։ Իմ կարծիքով` բացառիկ ճաշակ ունի։ Նա շատ ուշադիր է իր տեսքի և գործի հանդեպ։ Ավելորդ որևէ դետալ չի ունենում