Առավոտյան 6 վատ սովորություն, որոնցից հարկավոր է անհապաղ ազատվել
Advertisement 1000 x 90

Առավոտյան 6 վատ սովորություն, որոնցից հարկավոր է անհապաղ ազատվել

«Հետաձգել» արթնանալը
Երբ զարթուցիչի զանգից արթնանում ես և մի քանի անգամ այն 5-10 րոպեով ավելի ուշ ես լարում, դու քո առավոտը մղձավանջի վերածելուն ես վտանգում: Առաջին՝ դա արդեն քուն չէ, այլ լիակատար տառապանք: Երկրորդ՝ դու այն ժամանակն ես կրճատում, որը կարող էիր տրամադրել պատրաստվելուն: Արդյունքում՝ հագուստը հանգիստ ընտրելու և դիմահարդարումը կատարելու փոխարեն առավոտն անցկացնում ես աճապարանքի և քաոսի մեջ: Զարմանալի չի լինի, եթե ուշանաս կամ մոռանաս կարևոր իրերը վերցնել: Արթնանալը «հետաձգելու» ցանկությունը կարող է սթրեսի վերափոխվել: Եվ հաստատապես չի համապատասխանում առողջ կենսակերպի կանոններին: Քեզ դա՞ է պետք: Մտածիր՝ ավելի լավ չէ՞ զարթուցիչի առաջին զանգով արթնանալ, առավոտը հանգիստ անցկացնել, աշխատանքային վիճակին տրամադրվել և տանից լավ տրամադրությամբ դուրս գալ:

Նախաճաշի բացակայություն
Գաղտնիք չէ, որ սնունդի առաջին ընդունումն է օրգանիզմում նյութափոխանակությունն ակտիվացնում, օգնում արթնանալ։ Եթե ցանկանում ես, որ օրդ առույգ և արդյունավետ անցնի, առավոտը ճիշտ սկսիր՝ օգտակար և կուշտ նախաճաշից: Դրանից բացի, եթե դու տանը կշտանաս, գրասենյակում ավելի քիչ կգայթակղվես քաղցը վնասակար ուտեստներով հագեցնելով:

Նորությունների ընթերցում և դիտում
Արթնանալուց հետո առաջին մի քանի ժամերին քո օրգանիզմն առանձնահատուկ է տրամադրված աշխատելուն: Այս ժամանակն արժի հատկացնել նշանակալից նախագծերին և կարևոր խնդիրների լուծմանը: Իսկ, ահա, համաշխարհային նորությունների բացասականը հաստատապես էներգիա չի ավելացնի: Ավիաաղետներ, ճանապարհային պատահարներ, համաճարակներ, դժբախտ պատահարներ… Համոզվա՞ծ ես, որ դա հենց այն է, ինչ ցանկանում ես առավոտյանն առաջինը լսել: Դու միայն կվշտանաս, քանի որ չես կարող ազդել տեղի ունեցածի վրա:

Հստակ ծրագրի բացակայություն
Արդյունավետության ևս մեկ կարևոր պայմանը ծրագրումն է: Ցանկացած բարդության խնդիր կարելի է բաժանել մի քանի հեշտ իրականացվող քայլերի, որոնք կօգնեն մոտենալ նշված նպատակին: Կանոն դարձրու ամեն երեկո հաջորդ օրվա ծրագիրը կազմելու համար: Այդպես դու ճշգրիտ կիմանաս՝ այսօր ինչ ես ինքդ քեզնից սպասում, որ արդյունքը քեզ կբավարարի կամ նույնիսկ կերջանկացնի:

Տնային հոգսեր
Այսօր քո հանգստյան օ՞րն է: Սա ծրագրելուց հրաժարվելու առիթ չէ: Կազմիր տան գործերի ցուցակը: Սա կօգնի ազատ ժամանակն ավելի արդյունավետորեն ու օգտավետ անցկացնել:

Համացանց և սոցկայքեր
Եթե ուշանալու հակում ունես, արթնանալուց հետո չարժի մտնել համաշխարհային սարդոստայնի տարածքները: Համացանցում ժամանակը սրընթաց և աննկատ է սլանում: Մեկ-երկու քաղվածք, և ահա, ահագին ժամանակ ես կորցրել:

style.news.am