«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից հիմնականում տուժել են չթռչող միջատներն ու սողունները
Advertisement 1000 x 90

«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից հիմնականում տուժել են չթռչող միջատներն ու սողունները

«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել: Նրանք արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել:

Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի խոսքով՝ հրդեհի հետեւանքով տուժել են  հիմնականում չթռչող միջատները , սողուններն ու կրծողները:

«Սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները և հաշվարկները կկատարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո»,- ասել է Աղասյանը՝ պարզաբանելով, որ  հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն էլ նշել է, որ այս պահին անձրևը դադարել է: «Օդային օպերացիաները և տեղացած անձրևը բավականին արդյունք տվել են:

Ներկայում հրդեհաշիջման աշխատանքների բոլոր մասնակիցները կրկին գործի են անցել տեղայնացված հրդեհի օջախները մարելու նպատակով»,- ասել է նա: