Ավստրալիայից կուլտուրիստուհի Միգան Հեֆորդը մահացել է հազվագյուտ գենետիկ խանգարման հետևանքով պրոտեինային սննդակարգի պատճառով, հայտնում է Perth Now պորտալը:
Հունիսի 19-ին 25-ամյա մարզուհուն գիտակցությունը կորցրած հայտնաբերել են իր բնակարանում: Հիվանդանոց տեղափոխելուց հետո նա անսպասելի մահացել է:
Երկու երեխաներին ծնելուց հետո Միգանը խիստ սննդակարգի է հետևել և սկսել է սնունդում միայն սպիտակուցներ օգտագործել, որ կազմվածքը վերականգնի: Այս քայլը նրա համար ճակատագրական է դարձել:
Մահվանից 2 ամիս հետո բժիշկները հրապարակել են պատճառը, որը ողբերգության էր հանգեցրել: Պարզվել է, որ մարզուհին տառապում էր միզանյութի ցիկլի խանգարմամբ, և նրա օրգանիզմը չի կարողացել այդքան մեծ քանակությամբ սպիտակուց յուրացնել: Հիվանդությունը, որի մասին աղջիկը չգիտեր, առաջացրել է արյան մեջ ամոնիակի և ուղեղի մեջ հեղուկի կուտակում: