Բեյսբոլի «Նյու Յորք Յանքիզ» թիմի բախտը չի բերել շաբաթ օրը տեղի ունեցած խաղում, սակայն նրանց ֆանատների գործերը, երևի, շատ ավելի լավ են:
Ականատեսը տեսագրել է, թե ինչպես է զույգը՝ «Յանքիզ»-ի համազգեստով զբաղվում սեքսով, մետրոյի թունելով անցնող գնացող վագոնում նստած: Ըստ life.ru-ի, այս մասին գրում է New York Post պարբերականը: Վիդեոն հայտնվել է Ինստագրամի աքաունթում SubwayCreatures (մետրոյի էակներ) վերտառությամբ, որում օգտատերերը հրապարակում են ամենատարօրինակ մարդկանց, ում տեսել են մետրոյում:
Վիդեոյի տակ գրված նկարագրության համաձայն, զույգին նկարել են շաբաթ օրը` խաղից հետո, որում «Նյու Յորք Յանքիզ»-ը պարտվել է «Բոսթոն Ռեդ Սոքս» բեյսբոլի թիմին: Նրանց վրա մնացել է համազգեստը, որով գնացել են խաղին, ինչը չի խանգարել նրանց իրար հաճույք պատճառել հենց մետրոյի վագոնում: Նրանց զվարճություններին խանգարել է Կենտրոնական կայարան ժամանումը՝ կանգառի ազդարարումը լսվում է տեսագրության մեջ: