Ինչքա՞ն են վաստակում հայ միգրանտները Ռուսաստանում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչքա՞ն են վաստակում հայ միգրանտները Ռուսաստանում. armeniasputnik.am

Հայաստանից գնացած աշխատանքային միգրանտները Ռուսաստանում միջինը 31,1 հազար ռումբի են ստանում, իսկ պաշտոնական ձևակերպման դեպքում`ամսեկան 28,1 հազար ռուբլի։ Սրա մասին են վկայում սոցիոլոգական հետազոտության տվյալներ։ Հետազոտվել են Ռուսաստանում աշխատող ԱՊՀ երկրներից ու Վրաստանից մեկնած աշխատանքային միգրանտների եկամուտները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հարցման արդյունքների համաձայն` միգրանտների աշխատանքային շաբաթվա տևողությունը մեկուկես անգամ ավելի շատ է, քան ՌԴ քաղաքացիների մոտ` 59 ժամն ընդդեմ 39,6–ի։ Որպես միգրանտների գործատու հանդես են գալիս հիմնականում փոքր (40,3%) ու միջին ձեռնարկությունները, որոնք ավելի հաճախ նրանց վստահում են մասնագիտական ուղղվածություն չունեցող աշխատանքում, թեև իրենց հայրենիքում նրանց 60%–ը ավելի բարձր որակավորմամբ աշխատանքային փորձ ունի։

Ռուսաստանում աշխատող օտարերկրացիների մեկ երրորն աշխատում է մեծածախ ու փոքրածախ առևտրի, ավտոտրասպորտի ու կենցաղային իրերի վերանորոգման ոլորտներում, ևս 13,9%` սպասարկման ոլորտում։ Շինարարությունում միգրանտների չափաբաժինը պակասել է 16,4%–ով 2011 թվականի 23,1%–ի համեմատ, իսկ տնային տնտեսություններում, հակառակը` գրեթե կրկնակի աճել է` 8%։

Հետաքրքրական է, որ միգրանտները Հայաստանից գրանցված աշխատանքի դեպքում ստանում են միջինը 31,1 հազար ռուբլի (դա գերազանցում է բոլոր միգրանտների միջին աշխատավարձն ուղիղ 1000 ռուբլով), իսկ չգրանցված աշխատանքի դեպքում հայերը ստանում են 28,1 հազար ռուբլի։

ԱՊՀ երկրների ու Վրաստանից միգրանտների սոցիոլոգիական հարցումը իրականացվել է 2017 թվականի փետրվար–մարտ ամիսներին, դրան մասնակցել են 8,7 հազար մարդ` ներառյալ ինչպես ժամանակավոր աշխատանքային միգրանտներ, այնպես էլ օտարերկրացիներ, որոնք ժամանակավոր ապրելու ու աշխատելու թույլտվություն ունեն։

armeniasputnik.am