Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գրառումը Facebook-ի իր էջում:
Երբ մարդ սեփական կենդանիների համար իր քրտինքով հնձած ու դժվարությամբ տուն հասցրած խոտն ու նույնիսկ տունը կորցնում է հենց իր ծխախոտի մնացորդն առանց մարելու անփութորեն պատահած տեղը նետած լինելու պատճառով, հանրային հարստությունն ինչ է, որ չկորցնենք…
Երբ մտնում ես մի որևէ անտառակ, որով հեռվից զմայլվում էիր, աջ ու ձախ միայն աղտեղություններ ես տեսնում, իսկ հատկապես ապակե շշերն ու ապակու կտորտանքները ամառվա թեժ օրերին իրենք իրենցով արդեն կրակի բռնկման մի-մի աղբյուրներ են և էլ կարիք էլ չկա, որ փնթի մեկը սիգարետի մնացորդը պատահած տեղը նետի…
Արդյունքում ամեն օր հրդեհ ու Հայրենիքի շարունակական անապատացում…
Բնությունը զգայուն է շատ և միշտ պատրաստ` դաժան հատուցմամբ փաստի առաջ կանգնեցնել իր փնթի «տերերին»…