Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի Facebook-յան հրապարակումը.
«Եվրոպական լեզուների շատ մասնագետներ «ճոխ» մարդիկ են, «ճոխ էլ արտահայտվում են». ԱՆԳԼԵՐԵՆ, ՖՐԱՆՍԵՐԵՆ, ԳԵՐՄԱՆԵՐԵՆ, ԻՍՊԱՆԵՐԵՆ, ԻՏԱԼԵՐԵՆ կարճ ու ճիշտ ձևերը թողած՝ ասում են անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու և այլն: Ոչ միայն ասում են, այլև գրում: Նաև փաստաթղթերում, պատկերացնո՞ւմ եք:
(Գուցե արևելյան լեզուների մասնագետներն էլ են այս հարցում «ճոխ»,
🙂 չգիտեմ:)
Օտար լեզուների այս «ճոխ» մասնագետներին մի մեեե՜ծ
🙂 գաղտնիք պիտի բացեմ.
🙂գիտե՞ք, հայերեն -ԵՐԵՆ ածանցը հենց «լեզու» է նշանակում:
🙂
Ձեր ասած անգլերեն լեզու-ն համարյա նույնն է, ինչ ձվով ձվածեղ-ը:
🙂
🙂
🙂
Սա ասում եմ ՀԱՅԵՐԵՆ: Անում եմ հանուն մեր նյարդերի:
🙂 »:







