Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ այլ երկրներում կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնվում է, երբ մարդիկ իրենց կուտակված միջոցները տեսնում են իրենց աչքով:
«Մենք խնայող հասարակություն չենք, ինչպես, ասենք, չինացիները: Կարծում եմ, 10-15 տարի հետո մենք էլ կմոտենանք նրանց խնայողության մակարդակին, որը 35 տոկոսի մոտ է: Բայց մենք մի գիշերում քնից վեր կենանք ու դառնանք չինացի, հնարավոր չէ, մենք հայ ենք: Ուղղակի կան համակարգեր, որոնք կգեներացնեն խնայողությունները, և դրանցից է կուտակային կենսաթոշակային համակարգը»,-ասում է նախարարը: