Կա՞ն մարդիկ, ովքեր հիշում են Անատոլի Կաշպիրովսկուն: Ժամանակին նա հեռուստաէկրանի ամենասպասված էքստրասենսն էր, հետո անհետացավ, չնայած, ոլորտում դեռ չի կորցրել իր ազդեցությունը:
Նա արդեն 77 տարեկան է, ճամփորդում է աշխարհով մեկ, հանդիպումներ է ունենում ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Նրա հետ հանդիպումներն այժմ կրում են՝ «զանգվածային հիպնոսի սեանսներ», «ստեղծագործական երեկոներ», «գիտաժողովներ» անունները:
«Նա աշխատում է Ռուսաստանում: Պարզապես հիմա ելույթներով ԱՄՆ-ում է: Մարդիկ կարոտել են նրան: Դա էմիգրացիան է, ամերիկացիները»,- պատմում է Կաշպիրովսկու օգնական Սերգեյը:
Նշենք, որ այս տարի մայիսի 29-ին Կաշպիրավսկին համաշխարհային մասշտաբի ակցիա էր իրականացրել. նա խոստացել էր, որ այդ օրը համայն մարդկությանը կազատի խռմփոցից: Դրա համար պետք էր, որ բոլոր հետևողները մի պահ կենտրոնանան, ապա՝ 6 ժամ չդիպչեն իրենց քթին:
Անատոլի Կաշպիրովսկին պաշտոնապես ամուսնալուծվել է: Նա 77 տարեկան է, գտնվում է հրաշալի մարզական վիճակում, բայց դեռ չի գտել իր կյանքի իսկական դիցուհուն:
morediva.su
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը