Սուրեն Սարգսյանի Facebook-յան առաջարկը.
«ՊՆ-ին առաջարկում եմ ռեզիդենտ ռազմական կցորդ ունենալ Թել Ավիվում։
Եթե քաղաքական հարաբերությունները այդքան չեն հասունացել, որ ռեզիդենտ դեսպան ունենանք Իսրայելում և/կամ դա շարունակում է մնալ «նուրբ» հարց մեր արտաքին քաղաքական օրակարգում, ապա առաջարկում եմ ՊՆ-ին ռազմական կցորդի գրասենյակ բացել Թել Ավիվում և ակտիվ աշխատել պաշտպանության բանակի և զենք արտադրող ընկերությունների հետ՝ կանխելու Իսրայելական զենքի վաճառքը Ադրբեջանին։
Պարտավորվում են ինձ վրա վերցնել միջազգային, միջպետական և ներպետական իրավական հնարավոր խնդիրների կարգավորումը՝ անհատույց կերպով»։